Ամնիորեդուկցիա

Ամնիորեդուկցիա պրոցեդուրան իրականացվում է՝ ամնիոտիկ հեղուկի մակարդակի կարգավորման համար, կրճատում է մայրական անհարմարությունը, բարելավում է արգանդաընկերքային սնուցումը (հատկապես TTTS-ի երկվորյակների տրանսֆուզիայի ախտահարման դեպքում), և երկարաձգում է հղիությունը:
Ամնիորեդուկցիան կարող է իրականացվել ձեռքի միջամտությմբ կամ վակումային օժանդակ սարքերով: Տարբեր չափերի ասեղներ կարող են օգտագործվել (սովորաբար 18 կամ 20G), և տարբեր քանակությամբ հեղուկ կարող է հեռացվել կախված կլինիկական վիճակից:
Ցուցումներ՝
- Բարելավում է մայրական շնչառությունը
- TTTS (երկվորյակների տրանսֆուզիայի ախտահարում)
- Կանխարգելում է p-PROM (պտղայրերի վաղաժամ արտահոսքը) և վաղաժամ ծննդաբերությունը
- Կանխարգելում է պտղապարկի պրոլապսը պարանոցի սերկլյաժի ժամանակ