Կոսմետիկ Գինեկոլոգիա
Գեղեցկանալը տևում է ընդամենը հինգ րոպե: Միգուցե ավելի երկար եթե ունեք լավ պլաստիկ վիրաբույժ
Tia Carrere
Նախավիրահատական նախապատրաստություն լաբիապլաստիկայի, պերինոպլաստիկայի և վագինոպլաստիկայի համար:
-
Չծխել մինչև վիրահատությունը 3-4 շաբաթ և վիրահատությունից հետո ևս 3-4 շաբաթ:
-
Չընդունել կարդիոասպիրին երկու շաբաթվա ընթացքում նախքան վիրահատությունը: Պարացետամել կարելի է:
-
Վիրահատությունից հետո, տանը կարիք կունենաք համապատասխան օգնության առնվազն 3-7 օր և կարիք կլինի ֆիզիկական ակտիվության սահմանափակման:
-
Նախքան վիրահատությունը կատարեք սեռական օրգանների լվացում, հետևեք մազերի կարճ խնամքին տվյալ հատվածում: (Խնդրում ենք, օգտագործեք մկրատ կամ էլեկտրական ածելի. Մի՛ սափրեք կամ ոսկով (wax) հեռացրեք մազերը վիրահատությանը նախորդող 1շաբաթվա ընթացքում):
-
Վիրահատության օրը կրեք ազատ, հարմարավետ, մուգ հագուստ: (Ազատվեք զարդերից):
-
Ամբուլատոր վագինոպլաստիկայի/Պերինեոպլաստիկայի համար միայն- Սկսեք ընդունել հակաբիոտիկներ, ինչպես ցուցված է, 2 օր նախքան պրոցեդուրան և դրանից 2 օր հետո:
-
Եթե ունեք պարբերական հերպեսի պատմություն, համոզվեք որ տեղեկացրել եք բժշկին նախքան վիրահատական միջամտությունը:
Հեշտոցի մուտքի լայնացած լինելը սովորաբար արդյունք է բնական ծնունդի, էպիզիոտոմիայի/պերինեոտոմիայի: Բայց որոշ դեպքերում այն կարող է լինել նաև այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ունեցել հեշտոցային ծննդաբերություն, կտրվածք կամ կար:
Հատուկ թելերը (Հեշտոցային Նեղացնող թելեր) օգտագործվում են վերականգնելու շեքի կոսմետիկ և ֆունկցիոնալ թերությունները: Հյուսվածքների վրա բարձրացված արդյունք ստանալը հեշտությամբ կատարվում է թելի վրա գտնվող ատամիկների շնորհիվ:
Լայն հեշտոցային մուտք ունեցող այցելուները բողոքում են սեռական կյանքի վատթարացումից, շեքի կոսմետիկ թերություններից, հեշտոցային արտադրության շատացումից, որ գրգռում է շեքի հատվածը:
Առավելություններ՝
– Ամբուլատոր /նույնօրյա/ վիրահատություն
– Տեղային անզգայացում
– Նվազագույնս անցավ
– Արագ ապաքինում
– Բարելավվող հարմարավետություն և սեռական կյանք
– Կարճ վերականգնողական ընթացք
– Երկարատև արդյունք
“G” կետի անատոմիական կառուցվածքը` տեղակայված է հեշտոցի առաջային պատին, միզուկի վերին հատվածից 16.5մմ հեռավորությամբ: “G” կետը ունի լավ ուրվագծված կառուցվածք (8.1մմx1.5մմ-3.6մմx0.4մմ), որը ֆիբրոզ և էրեկտիլ հյուսվածք է:
“G”կետի չափսերի ավելացումը (հայտնի որպես G-Shot)հարաբերության ժամանակ տանում է առավել շփման և սա էլ իր հերթին կարող է տանել սեռական բավարարման ավելացման:
Պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամաբ և տևում է 15 րոպե: Ներարկման ազդեցությունը պահպանվում է մոտ 4-5 ամիս:
“Ճիշտ պրոցեդուրա, ճիշտ հաճախորդի համար, ճիշտ պատճառների հիման վրա”
Լաբիապլաստիկան վիրահատական միջամտությամբ սեռական շուրթերի փոքրացումն է: Լաբիապլաստիկան ներառում է ծննդաբերության ժամանակ ստացած վնասվածքների կամ բնածին անոմալիաների վերականգնում (հազվադեպ ընդլայնում` հարթեցնող նյութերի կամ ճարպի ներարկման միջոցով):
Ծլիկային թլիփի րեդուկցիա
Ծլիկային թլիփի չափսերի և տարածության նվազեցում: Դրա նպատակն է բարելավել սեռական կյանքը: Պրոցեդուրան հաճախ իրականացվում է լաբիապլաստիկայի հետ համատեղ: Այն կարող է իրականացվել շուրթերի կտրվածքի շարունակությամբ, կամ առանձին, եթե թլիփի հիպերտրոֆիայի անատոմիական տարածքը անմիջապես կապված չէ փոքր շուրթերի հետ: Հազվադեպ դեպքերում է, որ թլիփի չափսերի րեդուկցիան իրականացվում է առանց լաբիապլաստիկայի:
Հիմենոպլաստիկա
Կուսաթաղանթի պլաստիկ վերկանգնումը` այն կանանց կողմից, ովքեր դեռևս պատրաստվում են ամուսնության և նախկինում ցուցաբերել են սեռական ակտիվություն և վախենում են «անթափանցելիության» և հարաբերության ժամանակ արյան բացակայությունից, ընկալվում է որպես մշակութային անհրաժեշտություն: Երբեմն այս պրոցեդուրային դիմում են կանայք որպես «նվեր» իրենց սեռական զուգընկերոջը:
Հեշտոցային թարմացում տերմինը, որ վերաբերում է հեշտոցի պատերի և հեշտոցային մութքի վերականգնմանը՝ արվում է սեռական ֆունկցիայի բարելավման նպատակով: Հեշտոցային րելաքսացիան, որ առաջանում է բնական ծննդաբերություններից հետո, նորույթ չէ: Պաթոֆիզիոլոգիական հետազոտությունները, բնական ծննդաբերությունից հետո, ցուցադրում են՝ մկանների, նյարդերի և կոնքային համակարգի, նկատելի փոփոխություններ: Ինչպես նաև պարզվել է, որ բնական ծննդաբերության ժամանակ ստացած վնասվածքների քանակը առավելագույնս փոխկապակցված է սեռական ֆունկցիայի հետ: Ծննդաբերությունից 6 մաիս անց, այն կանայք ովքեր չունեն շեքի վնասված, ավելի քիչ հավանական է, որ կփորձառեն սեռական դիսֆունկցիա քան կանայք, ովքեր ունեն պատռվացքներ կամ էպիզիոտոմիաներ: Հետաքրքիր է, որ ուրոգինեկոլոգների 80,4%-ը փաստում են, որ նրանք համաձայն են առանց ցուցումների կեսարյան հատման: