Արգանդի խոռոչի քերուկ
Արգանդի խոռոչի քերուկ – կատարվում է արգանդի վզիկի լայնացում Hegar լայնիչների միջոցով: Վիրահատական միջամտությամբ հեռացվում է արգանդի ներքին շերտից (էնդոմետրիումից) մի մաս:
Սա գինեկոլոգիական միջամտություն է, որը նաև հաճախակի օգտագործվում է առաջին եռամսյակում հղիության ընդատման ժամանակ:
Հաճախակի օգտագործում ենք վակումային (ձեռքային կամ էլեկտրական) պրոցեդուրա:
Արգանդի խոռոչից հեռացված թաղանթները կամ սաղմի մնացորդները ուղարկվում է պաթոհիստոլոգիական հետազոտության:
