Դավիթ Աբովյան Գինեկոլոգ Մանկաբարձ
Artyom Matshkalyan
2024-03-23T14:58:24+00:00
ԴԱՎԻԹ ԱԲՈՎՅԱՆ
Ես ուսումնասիրում եմ մանկաբարձություն և գինեկոլոգիա սկսած 1994թ.-ից:
1997թ.- ին ավարտել եմ Պերինատոլոգիայի, Դոպլեր Ուլտրաձայնային և Ինվազիվ Պրոցեդուրաների կրթական դասընթացը՝ Հռոմի, Իտալիայի – Կաթոլիկ համալսարանի Ավգուստինո Գեմելլիի անվան Գինեկոլոգիայի և Վիրաբուժության Ինստիտուտում, ինչպես նաև Միկրոկոլպոհիստերոսկոպիայի դասընթաց Վիբո Վալենցիայում, Իտալիա:
1999թ. – ին անցել եմ Վերարտադրողական Առողջապահության վերաբերյալ միջազգային կրթական ծրագիր Կարլսկրոնայում, Շվեդիա, ինչպես նաև Մոր և Մանկան Առողջապահության դասընթաց Պրագայում, Չեխիայի Հանրապետություն:
2005թ.-ին անցել եմ Մոր և Պտղի Բժշկության դասընթաց Տոկիոյում, Ճապոնիա:
2016թ.Դեկտեմբերին ստացել եմ PRP և Կոսմետիկ Գինեկոլոգիայում Լազերային տեխնոլոգիայի վկայական:
2017թ. սովորել եմ նոր, հեշտոցային կարերի օգնությամբ ”Happy-Lift Vaginal Narrower”, հեշտոցի նեղացման նվազագույնս-ինվազիվ մեթոդին:
Մեր մանկաբարձների, գինեկոլոգների և մանկաբարձուհիների թիմը հպարտ է տրամադրել ձեզ անհատականացված և բազմակողմանի խնամքի բարձր որակ, որ հասանելի է ձեր կյանքի յուրաքանչյուր փուլում: Միգուցե դուք կարիք ունեք սովորական ստուգման կամ ունեք հատուկ կարգավիճակ. մեր մասնագիտացված թիմը պատրաստ է օգնելու և աջակցելու ձեզ: