Խորիոնի բիոպսիյա
Խորիոնի բիոպսիյան (CVS) կատարվում է վորպես պրենատալ տեստ `քրոմոսոմային և գենետիկ անոմալիաները հայտնաբերելու համար:
Խորիոնի բիոպսիյան շատ ճշգրիտ մեթոդ է անեուպլոիդիայի ախտորոշման համար, որն իրականացվում է հղիության 10-ից 13 շաբաթվա առաջին եռամսյակում, ամնիոցենտեզից շատ ավելի շուտ և մոր և պտղի համար բարդությունների նվազագույն ռիսկով: Որոշվում է նաև պտղի սեռը, ինչը կարևոր է մկանային դիստրոֆիայի որոշ տեսակների ախտորոշման համար, որոնք հաճախ հանդիպում են տղաների մոտ:
Հաշվի առնելով, որ CVS– ն կատարվում է վաղ հղիություն ընդհացքում, և թեստի արդյունքները պատրաստ են 10-14 օրվա ընթացքում, դա թույլ է տալիս քրոմոսոմային պաթոլոգիայի դրական արդյունքների դեպքում որոշում կայացնել հղիության ավելի անվտանգ ընդատման մասին:
Առաջին եռամսյակի սկրինինգային թեստի բարձր ռիսկ (> 1: 300)
Քրոմոսոմային անոմալյաներ ընտանիքում
Նախորդ երեխան անեուպլոիդիայով
ծնողները գենետիկ պաթոլոգիայի կրողներ են