Ծլիկային թլիփի րեդուկցիա սեռական կյանք
Artyom Matshkalyan
2017-08-29T15:46:51+00:00
Ծլիկային թլիփի չափսերի և տարածության նվազեցումն անվանում ենք ծլիկային թլիփի րեդուկցիա: Դրա նպատակն է բարելավել սեռական կյանքը:
Պրոցեդուրան հաճախ իրականացվում է լաբիապլաստիկայի հետ համատեղ:
Ծլիկային թլիփի րեդուկցիան կարող է իրականացվել շուրթերի կտրվածքի շարունակությամբ, կամ առանձին, եթե թլիփի հիպերտրոֆիայի անատոմիական տարածքը անմիջապես կապված չէ փոքր շուրթերի հետ:
Հազվադեպ դեպքերում է, որ թլիփի չափսերի րեդուկցիան իրականացվում է առանց լաբիապլաստիկայի: