Նախածննդյան խնամք Դաուն Էդվարդս Պատաու
Artyom Matshkalyan
2017-08-29T06:21:19+00:00
Առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում իրականցվում է Նախածննդյան խնամք:
Առաջին եռամսյակի ընթացքում պարզում ենք պտղ Դաունի սինդրոմի (տրիսոմիա 21), Էդվարդսի սինդրոմի (տրիսոմիա 18) առկայությունը, Պատաուի սինդրոմի (տրիսոմիա 13) բարձր ռիսկերը:
Պարզում ենք նաև այլ քրոմոսոմային անոմալիաներ կամ բաց նյարդային խողովակի դեֆեկտներ, ինչպես նաև պրեկլամսիայի զարգացման ռիսկ (Պլացենտար աճի ֆակտոր (PIGF) և արգանդի զարկերակի դոպլեր):
Առաջին եռամսյակի սկրինինգը ներառում է արյան զննման արդյունքները ՝(PAPP-A, free bhCG) ուլտրաձայնային սկանավորմամբ (օձիքային տարածքի հաստություն, քթոսկր, երակային ծորան և այլն):
Անհրաժեշտության դեպքում խորհուրդ ենք տալիս NIPT (ոչ ինվազիվ պրենատալ տեստինգ) և երկրորդ եռամսյակի արյան քննություն:
19-20 շաբաթականում իրականացնում ենք անատոմիական սկանավորում:
Իրականացնում ենք տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտություն՝ արգանդի պարանոցի երկարության համար, որպես վաղաժամ ծննդաբերության կանխատեսում:
Մոր և պտղի անոթների դոպլեր հետազոտություն իրականացնում ենք 28 շաբաթականում:
OGTT(գլյուկոզայի նկատմամբ բարձր տոլերանտություն) 28 շաբաթականում:
GBS (Հեմոլիտիկ B խմբի ստրեպտոկոկ), RDS (ռեսպիրատոր դիստրես սինդրոմի կանխարգելում):
Վաղաժամ ծննդաբերության վտանգի առկայության դեպքում նշանակվում է մագնեզիումի սուլֆատ պտղի նեյրոպրոտեկցիայի համար:
Բիոֆիզիկական պրոֆիլ 35 շաբաթականում և շաբաթական NST (ոչ սթրես թեստ)+AFI (պտղաջրի ինդեքս) մինչև ծննդաբերությունը: