ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԱՄՆԻՈՑԵՆՏԵԶ
- Ամնիոցենտեզի նպատակն է հայտնաբերել պղտի մոտ որոշակի գենետիկական դեֆեկտներ, հիմնականում քրոմոսոմային անոմալիաների մեծ մասը հնարավոր է հայտնաբերել ամնիոցենտեզի միջոցով։ Տվյալ դեպքում ամնիոցենտեզ ցուցված է կատարել հետևյալ պատճառով ________________________________________:
- Ամնիոցենտեզից առաջ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) պարզելու համար պտղի և ընկերքի տեղակայումը։ ՈՒՁՀ-ի միջոցով հնարավոր է նաև հայտաբերել բազմապտուղ հղիություն, հղիության ժամկետի շեղումներ և պտղի որոշ, բայց ոչ բոլոր ֆիզիկական արատները։
- Ամնիոցենտեզը կատարվում է հետևյալ եղանակով՝ մոր որովայն առաջային պատից ասեղի միջոցով վերցվում է որոշակի քանակությամբ (20 մլ) պտղաջուր։ Հնարավոր է մոր մոտ որոշակի դիսկոմֆորտի զգացողություն ասեղի ինյեկցիայի ժամանակ։
- Ամնիոցենտեզի հնարավոր բարդությունները հանդիպում են <1% դեպքերում։ Ամենալուրջ բարդությունը վիժումն է։ Մյուս հազվադեպ հանդիպող, սակայն լուրջ բարդություններն են ՝ արյունահոսությունը, ինֆեկցիան և պտղի տրավման ։ Թեթև բարդություններն են՝ ցնցումները, հեշտոցային արյունային արտադրությունը, ամնիոտիկ հեղուկի աննշան արտահոսքը և ցավոտություն ինյեկցիայի հատվածում։ Վաղ ամնիոցենտեզի ժամանակ (12-15շաբաթական հղիություն) բարդությունների՝ վիժման, ամնիոտիկ հեղուկի արտահոսքի և անբավարան քանակությամբ բջիջների վերցման ռիսկը ավելի մեծ է, քան ստանդարտ ամնիոցենտեզի ժամանակ (15 շաբաթական հղիություն)։
- 100 պրոցեդուրայից 1-ի դեպքում, միջամտությունը հարկավոր կլինի կրկնել անբավարար քանակով հեղուկ ստանալու հետևանքով։ Երբեմն նույնիսկ հեղուկի բավարար քանակի դեպքում ախտորոշում դնելը անհնարին է և հարկավոր է լինում կրկնել միջամտությունը կամ հնարավոր է հարկավոր լինի հետագա թեստավորումներ։
- Թեստավորման ստանդարտի օրինակ է ամնիոտիկ հեղուկի քրոմոսոմալ անալիզը, որը հայտնաբերում է քրոմոսոմային անոմալիաների 99%ը։
- Թեստի նորմալ պատասխանը չի հավաստագրում առողջ երեխայի ծնունդը։ Ինչպես և մյուս լաբորատոր հետազոտությունները, սա նույնպես ունի սխալի չնչին հավանականություն, դա կարող է տեղի ունենալ երբ նյութը <<ախտոտվում>> է մայրական բջիջներով։ Բացի այդ բոլոր հղիությունների 3-5%ը կարող են ունենալ բնածին արատ, որոնք չեն կարող ախտորոշվել ամնիոտիկ հեղուկի թեստավորմամբ կամ ՈՒՁՀ-ով։
Իմ ստորագրությունը վկայում է նրա մասին, որ ես կարդացել եմ կամ ինձ կարդացել են վերը նշված ինֆորմացիան և ես այն հասկանում եմ։ Ես նաև կարդացել եմ կամ ինձ բացատրել են սպեցիֆիկ հիվանդությունների և վիճակների մասին, որոնք թեստավորվելու են և սպեցիֆիկ թեստերի մասին , որոնք կիրառվելու են ներառելով այս թեքստի նկարագիրը, պրինցիպները և սահմանափակումները։ Ես ունեցել եմ հնարավորություն քննարկելու իմ բժիշկի հետ թեստավորման նպատակը և հնարավոր ռիսկերը։ Ինձ տրված է ինֆորմացիայի այն ծավալը, որը ինձ բավարարում է և իմ բոլոր հարցերին տրվել են պատասխաններ։
ԱՅՈ։ Ես խնդրում եմ որ բժիշկ Դավիթ Աբովյանին կատարի ամնիոցենտեզ։ Ես հասկանում եմ և ընդունում եմ այս որոշման հետևանքները։
ՈՉ: Ես հրաժարվում եմ ամնիոցենտեզից։ Ես հասկանում եմ և ընդունում եմ այս որոշման հետևանքները։
Պացիենտի ստորագրություն
Մեկնաբանություններ