Գինեկոլոգիա
Մենք մատուցում ենք գինեկոլոգիական ծառայությունների մի ամբողջական շարք՝ տարեկան ստուգումներից և սկրինինգներից մինչև բարձր մասնագիտացված պրոցեդուրաներ:
Հաճախակի հանդիպող Գինեկոլոգիական Խնդիրներ.
- Ցավոտ հարաբերություն
- Կոնքային ցավեր
- Կոնքային խանգարումներ
- Սեռավարակներ STD
- Արտաքին սեռական օրգանների ցավ
- Հեշտոցի բորբոքում
Ինչպես պատրաստվել տարեկան գինեկոլոգիական ստուգումներին.
Կան մի քանի քայլեր, որոնց կանայք պետք է հետևեն նախքան գինեկոլոգիական զննման պատրաստվելը.
– Հանդիպում նշանակեք դաշտանային ցիկլերի միջև. Դաշտանային արյունը կարող է խոչնդոտել զննմանը ինչպես նաև լաբորատոր քննությանը:
– Մի ունեցեք հեշտոցային հարաբերություն, հեշտոցում մի տեղադրեք ոչինչ՝ ներառյալ լվացող միջողներ կամ հեշտոցային պարագաներ, առնվազն 24 ժամ նախքան այցելությունը: Հարաբերությունը հնարավոր է գրգռի հեշտոցային հյուսվածքը և բարձրացնի Pap – զննման սխալ արդյունքների հավանականությունը:
– Նախապատրաստեք ձեր գինեկոլոգին տրվելիք հարցերի ցանկ, նախքան հանդիպում նշանակելը: Գինեկոլոգը պետք է տեղեկացված լինի ձեր ցանկացած արտադրության, անկանոն հեշտոցային արյունահոսության, հոտի կամ ցավի մասին:
– Գինեկոլոգը կհարցնի, թե ձեր վերջին դաշտանը երբ է սկսվել և թե ցիկլը սովորոբար որքան է տևում:
Արգանդի խոռոչի քերուկ-կատարվում է արգանդի վզիկի լայնացում Hegar լայնիչների միջոցով և վիրահատական միջամտությամբ հեռացվում է արգանդի ներքին շերտից (էնդոմետրիումից) մի մաս: Սա գինեկոլոգիական միջամտություն է, որը նաև հաճախակի օգտագործվում է առաջին եռամսյակում հղիության ընդատման ժամանակ: Հաճախակի օգտագործում ենք վակումային (ձեռքային կամ էլեկտրական) պրոցեդուրա: Արգանդի խոռոչից հեռացված թաղանթները կամ սաղմի մնացորդները ուղարկվում է պաթոհիստոլոգիական հետազոտության:
Հղիության ընդհատում վաղ շրջնում: Մենք կարող ենք իրականացնել դեղորայքային ընդհատում, երբ ունենք ուլտրաձայնային հետազոտությամբ հաստատված հղիություն և հստակ գիտենք հղիության ժամկետը:
Դեղորայքային ընդհատումը նախընտրելի է՝
– Եթե դա կնոջ նախընտրությունն է
– Վաղ շրջանում (մինչև 7 շաբաթական)
– Եթե կինն ունի ճարպակալում (ավելի քան 30 BMI), բայց չունի սրտանոթային ռիսկային գործոններ
– Եթե կնոջ մոտ առկա է միոմատոզ արգանդ կամ արգանդի մալֆորմացիա
– Եթե կինը ցանկաում է խուսափել վիրահատական միջամտությունից
Վիրահտական ընդհատումը նախընտրելի է՝
– Եթե կինն ունի դեղորայքային ընդհատման հակացուցումներ
– Եթե կինը ցանկանում է ներարգանդային պարույր տեղադրվի միջամտությունից ամիջապես հետո
– Եթե կինը մեկնում է և չունի ժամանակ հետագայում համապատասխան խնամքի համար
Արգանդի խոռոչի զննում է կատարվում սպինալ անզգայացմամբ: Հիստերոսկոպի (էնդոսկոպի) միջոցով, որ ներ է թափանցում արգանդի պարանոցով, որպեսզի ախտորոշվի ներարգանդային պաթոլոգիաները և անհրաժեշտության դեպքում կատարվի վիրահատական միջամտություն:
Հիստերոսկոպիան օգտակար է՝
– Ներարգանդային կպումներ
– Էնդոմոտրիումի պոլիպ
– Ադենոմիոզ
– Սուբմուկոզ ֆիրոմաներ
– Արգանդի անոմալիաներ
– Կորցրած ՆԱՊ – երի հեռացում
– Առանձնակի դեպքերում պտղաձվի մնացորդների հեռացում