Կոսմետիկ Գինեկոլոգիա պլաստիկ վիրաբույժ 2017-08-20T10:05:48+00:00

 

 

 

Կոսմետիկ Գինեկոլոգիա

Գեղեցկանալը տևում է ընդամենը հինգ րոպե: Միգուցե ավելի երկար եթե ունեք լավ պլաստիկ վիրաբույժ

Tia Carrere

Նախավիրահատական նախապատրաստություն լաբիապլաստիկայի, պերինոպլաստիկայի և վագինոպլաստիկայի համար:

  • Չծխել մինչև վիրահատությունը 3-4 շաբաթ և վիրահատությունից հետո ևս 3-4 շաբաթ:

  • Չընդունել կարդիոասպիրին երկու շաբաթվա ընթացքում նախքան վիրահատությունը: Պարացետամել կարելի է:

  • Վիրահատությունից հետո, տանը կարիք կունենաք համապատասխան օգնության առնվազն 3-7 օր և կարիք կլինի ֆիզիկական ակտիվության սահմանափակման:

  • Նախքան վիրահատությունը կատարեք սեռական օրգանների լվացում, հետևեք մազերի կարճ խնամքին տվյալ հատվածում: (Խնդրում ենք, օգտագործեք մկրատ կամ էլեկտրական ածելի. Մի՛ սափրեք կամ ոսկով (wax) հեռացրեք մազերը վիրահատությանը նախորդող 1շաբաթվա ընթացքում):

  • Վիրահատության օրը կրեք ազատ, հարմարավետ, մուգ հագուստ: (Ազատվեք զարդերից):

  • Ամբուլատոր վագինոպլաստիկայի/Պերինեոպլաստիկայի համար միայն- Սկսեք ընդունել հակաբիոտիկներ, ինչպես ցուցված է, 2 օր նախքան պրոցեդուրան և դրանից 2 օր հետո:

  • Եթե ունեք պարբերական հերպեսի պատմություն, համոզվեք որ տեղեկացրել եք բժշկին նախքան վիրահատական միջամտությունը: